Թրամփը կես տրիլիոն՝ 500 միլիարդ դոլար է հատկացրել արհեստական բանականության զարգացմանը։ Ներդրումը նախատեսվում է իրականացնել OpenAI, Oracle և SoftBank ընկերությունների միջոցով։ Ամերիկյան պետությունը կատարում է ուղիղ և հասցեական ներդրումներ տեխնոլոգիական ընկերություններում և ներդրումային ֆոնդերում։
Իսկ Հայաստանում ՏՏ-ն փորձում են զարգացնել հակառակ տրամաբանությամբ՝ պատրաստվում են իրականացնել անհասցե ու համահարթեցված հարյուրավոր միլիոն դոլարների սուբսիդավորումներ։
ԱՄՆ-ը կատարում է ներդրումներ տեխնոլոգիական առաջընթացի մեջ, իսկ Հայաստանը՝ պարզապես «յոլա գնալու»։
Վահրամ Մարտիրոսյան